News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն խոստացել է դադարեցնել ալբինոսների սպանությունը՝ հայտարարելով, որ այդ հանցագործությունները ստվերում են իր երկրի ժողովրդի պատիվը: Այս մասին գրել է Reuters-ը:

«Գոյություն ունի կեղծ պատկերացում, որ ալբինոսների մարմնի մասերը հաջողություն են բերում բիզնեսում, ձկնորսության եւ օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ: Ահա թե ինչն է նպաստում այդ չդադարող չարիքին»,- հայտարարել է Կիկվետեն:

Նախագահի խոսքով, 2007 թվականից ավելի քան 40 ալբինոս է սպանվել: Իրավապաշտպանների տվյալներով էլ, 2000 թվականից ի վեր առնվազն 75 ալբինոսի մարմին օգտագործել են ծիսակարգային նկատակներով:

Տանզանիայում շուրջ 200 հազար ալբինոսներ են ապրում: Տեղական հավատալիքների համաձայն, հաջողություն եւ հարստություն ունենալու համար հարկավոր է ալբինոսի մանրացված մարմինը խառնել հատուկ խոտերի եւ ծովի ջրի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ