News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաճախակի սթրեսները, վատ տրամադրությունը կամ դեպրեսիան, չարությունն ու գրգռվածությունը բացասաբար են անդրադառնում ուղեղի այն հատվածի գործունեության վրա, որը պատասխանատու է հիշողության, ճանաչողական գործառույթի, աշխատանքի արդյունավետության եւ ստեղծագործական մտածողության համար:

Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ներքուստ լարված մարդիկ կառչում են հաճախ մտացածին խնդիրներին լուծում գտնելու մտքից:

Գիտնականները նաեւ ընդգծում են, որ լավ տրամադրությունը ոչ միշտ է նշանակում աշխատունակության բարելավում: Այս մասին են փաստում Տորոնտոյի համալսարանի գիտաշխատողների անցկացրած հետազոտության արդյունքները: Ամեն դեպքում, լավ տրամադրությունը բարձրացնում է ինքնատիպ եւ կրեատիվ գաղափարներ ստեղծելու մարդու ունակությունը:

Ըստ Heart4life-ի, հայտնի է, որ սթրեսը, նյարդային ապրումներն ու հոգեկան լարված իրավիճակը կարող են տիրել մարդուն՝ նրան զրկելով այդ ամենին այլ տեսանկյունից դիտելու հնարավորությունից: Սակայն վատ տրամադրությանը եւ անօգուտ ապրումներին տրվելու դեպքում խնդիրներին լուծում գտնելն ավելի դժվար է դառնում: Այդ պատճառով, հաշվի առեք, որ միայն լավ տրամադրությամբ եւ ինքնազգացողությամբ կարող ենք մոտենալ մեր նպատակների իրականացմանը եւ ստեղծագործ գաղափարներ ծնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ