News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում շրջանառության հարկը միանշանակ ապագա ունի։ Այս մասին մարտի 3-ին խորհրդարանում հայտարարել է Հանրապետության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարությանը կարճ ժամկետում հարկի վճարման շեմի հիմնավոր հաշվարկների համար։ «Տարեկան 113.4 մլն դրամ շրջանառությունը պատահական թիվ չէ։ Դա այն ծավալն է, որով ձեռներեցը կարող է ընտանիքը ապահովել եւ ինչու ոչ, զարգացնել իր գործունեությունը»,- կարծում է Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ պետք չէ թաքցնել, որ հանրապետությունում ապրանքաշրջանառության գրանցման եւ մաքսատներում վերահսկողության հետ կապված խնդիրներ կան։ Ըստ Բաղդասարյանի, երբ որ Հայաստանում բոլոր ապրանքների շրջանառությունը ամբողջովին կվերահսկվի, կարելի կլինի մտածել շրջանառության հարկը ողջ տնտեսության վրա տարածելու մասին։ «Կարծում եմ, մեր տնտեսության նման տնտեսությամբ երկրների մեծ մասի համար սա ճիշտ որոշում է»,- հավելեց Բաղդասարյանը։

Եթե նախկինում առեւտրի սուբյեկտների համար շրջանառությունից հարկը կազմում էր 1%՝ գործարքների պարտադիր փաստաթղթավորմամբ, ապա հիմա դրույքաչափը 1% է՝ փաստաթղթավորված ապրանքների համար եւ 5%՝ «ստվերային»: Ամեն դեպքում, ընդհանուր շրջանառությունից հարկը չի կարող 1.5%-ից ցածր լինել: Բացի այդ, շրջանառության հարկի շեմը 58.35-ից բարձրացվել է մինչեւ 113.4 մլն դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ