News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Ազատության պողոտայում՝ մայթի վրա 36-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

Մարտի 3-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց՝ մայթի վրա ավտովարորդ Գ.Վարդանյանը «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Երեւանի բնակչուհի Լ.Գեւորգյանին՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ երիտասարդ կինն առանց գիտակցության գալու ժամը 11-ի սահմաններում մահացել է։

Դեպքի առթիվ 2015թ մարտի 3-ին Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ