News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 60-ամյա Էդիսոն Ադյանը, որին Երեւանի բնակչ, 35-ամյա Նարինե Նիկողոսյանը մեղադրում է իր նորածնին առեւանգելու մեջ, երեխային ոչ թե գողացել է, այլ, ըստ մոր հետ պայմանավորվածության՝ վերցրել իր խնամակալության տակ: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին Էդիսոն Ադյանի ընկերներ Անդրեյ Դավթյանը եւ Արամայիս Առուստամյանը՝ Նարինեին առաջարկելով հաշտություն կնքել Ադյանների հետ եւ, այդպիսով, երեխային տեսակցելու հնարավորություն ունենալ:

«Մեկ տարեկանից ճանաչում եմ Էդիսոնին, ոչ գող ա, ոչ ավազակ։ Ուղղակի իրենց մեջ պայմանավորվածություն է եղել, էս մարդը էդ աղջկան լավություն ա արել, երեխուն կյանք է տվել: Թող ծննդաբերելուց հետո անմիջապես ասեր, որ երեխուն գողացել են, էն փողոցով անցնող միլիցուն էլ կարելի էր ասել՝ իմ երեխուն գողացան, բայց գնացել ա, հայրություն ա ճանաչել: Էդիսոնն ա էդ երեխուն կյանք տվել, ինքը պետք ա հեռացներ, բժիշկն ու Էդիսոնն են կյանք տվել: Թող հաշտության գան, իրար հետ համերաշխ էդ երեխուն մեծացնեն»,- ասաց Անդրեյ Դավթյանը:

Էդիսոն Ադյանի ընկեր Արամայիս Առուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Էդիսոնն է Նարինեի երեխայի հայրը եւ ընդունակ չէ երեխա գողանալ:  

«Էդիսոնը գող չի, Էդիսոնը չի կարող երեխա գողանալ, մեր գյուղը գողացած երեխայի չի ընդունի, ես զրույցից գիտեմ, որ Էդիսոնի երեխան ա: Էդիսոնը պնդում է, որ ինքն ա հայրը: Ասում ա՝ եթե ես չեմ, խի՞ ա ինձ մոտեցել, երեխային հեռացնելու փողն ուզել: Խի՞ ա գնացել Էդոյի եղբոր բնակարանում ամիսներով մնացել»,- ասաց Ադյանի ընկերը:

Արամայիս Առուստամյանի խոսքով՝ երեխան ապահով ձեռքերում է, իսկ բողոքելով՝ Նարինեն Ադյանին ստիպում է Արցախից Երեւան հասնելու համար իր երեխային հատկացվող գումարից ծախսել:

«Երեխեն ապահով ձեռքերում ա, մերն ա ամիսը մի քանի անգամ բողոքում, ծախսեր ա, չէ՞, 400 կմ ամիսը երկու, երեք անգամ գա, ստեղ մի երեք, չորս օր մնա. մերը չի հասկանում, որ էդ իր երեխու ջեբից ա գնում էդ փողը: Կարելի է մի անգամ համաձայնության գալ ոնց որ եղել է առաջ, ու երբ ուզի, գնա երեխուն տեսնի»,- ասաց ընկերոջ «շահերը» ներկայացնող Առուստամյանը:

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ