News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից եւս երեքը ինքնաբացարկ են հայտարարել: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ մնացել են երկու թեկնածուներ՝ Արմավիրի գործող քաղաքապետ, Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանը եւ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը։ Այս պահի դրությամբ ինքնաբացարկ են ներկայացրել քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Ավելի վաղ ինքնաբացարկ էր ներկայացրել նաեւ «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը:

Ի դեպ, ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18-ը: Նախընտրական քարոզչությունը անց է կացվելու փետրվարի 25-ից մարտի 13-ը, իսկ ընտրությունները կայանալու են մարտի 15-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ