News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սլովենիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրում նույնասեռ ամուսնությունների թույլատրմանը, հաղորդում է Agence France-Presse-ը:

Օրինագծին կողմ է քվեարկել 51, դեմ՝ 28 պատգամավոր:

«Այդ փոփոխության համաձայն ամուսնությունը երկու մարդկանց միություն է՝ անկախ նրանց սեռից, ինչը վերացնում է մինչ այդ եղած խտրականությունը»,-հայտարարել է ընդդիմադիր «Միավորված աջեր» կուսակցության պատգամավոր Մատեյ Վատովեցը, ով ներկայացրել է փաստաթուղթը, հաղորդում է Gazeta-ն:

Սլովենիայի մոտ երկու հազար քաղաքացիներ հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց եւ իրենց բողոքն են արտահայտել նման օրենքի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ