News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

5-ամյա Ռոման Քոչարյանի մոտ ախտորոշվել է հետարյունազեղումային պրոգրեսիվող հիդրոցեֆալիա: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունից:

Երեխային 2 անգամ վիրահատել են, կատարել են շունտավորում՝  գլխից նախասիրտ տեղադրված ջրմուղ ապարատի տեղադրում, ունի 3-րդ շտապ վիրահատության կարիքը: «Քանի որ Գերմանիա գնալու գումար այդպես էլ չհավաքվեց, 30.000 եվրոյի փոխարեն միայն 202.000 դրամ էր հավաքվել, երեխայի մայրը՝ Սյուզաննան, գնաց այլ ճանապարհով:  Ավստրիայից մի հրաշք բժիշկ կժամանի Հայաստան և վիրահատությունը կանի անվճար: Սակայն անհրաժեշտ է գնել տոմսեր և հյուրանոցի ծախսերը հոգալ: Գալու են երկու հոգով, տոմսերը միասին կազմում են մոտ 1200 եվրո: Հյուրանոցը պետք է 5 օրով: Բժիշկն ու իր օգնականը կոնկրետ հյուրանոց են նշել՝ «Եվրոպա»: Մայրը դիմել է թե չվերթ իրականացնող ընկերությանը, թե հյուրանոցին, սակայն փոքր զեղչից բացի, ոչ մի աջակցություն չի ստացել:

Օգնեք, գումարն այնքան էլ շատ չէ, որ չհավաքվի»,-հայտնեցին «Բարի մամա» հասարակական կազմակերպությունից:

Փոքրիկ Ռոմանին օգնություն ցուցաբերելու նպատակով «Յունիբանկում» իր մոր`Սյուզաննա Քոչարյան Գագիկի անունով բացված է հաշվեհամար`

AMD-24100296031800, USD-24100296031801,EUR-24100296031802:

ARCA համակարգով փոխանցումների համար` 4375130100012784

Տպել
Ամենաշատ