News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղազախստանում 5 քաղաքացիներ դիմել են երկրի ԿԸՀ՝ իրենց թեկնածությունն առաջադրելով նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում են Ղազախստանի ԿԸՀ-ից:

Այս պահին ընտրարշավի ընթացքում 5 թեկնածու է առաջադրվել, որոնցից մեկը կին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինքնաառաջադրման իրավունքից օգտվել են Ասքար Սիրգաբաեւը, Սաֆիոլա Ալդաժանովը, Լիմանա Կոյշիեւան, Բահըթ Աբդուքարիմովը, Սուհրաբ Ամինժանովիչը: Դիտորդները նշում են, որ վերը նշված քաղաքացիների անունները լայն հասարակությանն անհայտ են, նրանք կառավարությունում բարձր պաշտոններ չեն զբաղեցրել:

ԿԸՀ-ում նշել են, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանձնաժողովը պետք է պարզի, թե նրանց ներկայացրած փաստաթղթերը որքանով են համապատասխանում նախագահի թեկնածուներին առաջադրվող պահանջներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ