News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Արարատի մարզի Երեւան-Արտաշատ-Այգեվան-Մ2, Ազատավան-Բերքանուշ ավտոճանապարհը «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել եւ դարձել է առավել բարեկարգ:

Հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածի երկարությունը 3.5 կմ է, որից 2014 թվականին հիմնանորոգվել է 1.468կմ-ը:

Նախկինում ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը վատ վիճակում էր: Լայնական, երկայնական եւ ցանցավոր ճաքերի, ինչպես նաեւ քանդված եզրաքարարերի պատճառով ճանապարհահատվածը բազմաթիվ դժվարություններ էր առաջացնում բնակիչների եւ այդ տարածքով երթեւեկողների համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Տեր-Հայրապետյան շին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, ինչպես նաեւ բազալտե եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

Հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 104. 996. 884 ՀՀ դրամ:

Ճանապարհահատվածի մնացած հատվածը` 2.032 կմ-ը, նախատեսվում է հիմնանորոգել 2015 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացված 157 մլն դրամի շրջանակներում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ