News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի կատարել իր խոստումը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Ծարավ Աղբյուրի բնակիչները:

Նրանք հայտնել են, որ Տարոն Մարգարյանը խոստացել էր մինչեւ 2014թ սեպտեմբերը պուրակ կառուցել, սակայն արդեն 2015թ մարտի ամիսն է, բայց բնակիչների աչքին պուրակը դեռ չի երեւում, մինչդեռ, ինչպես իրենք փոխանցեցին, տեսողության խնդիր չունեն:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի խոստումը ուժի մեջ է, պարզապես ժամկետներն են հետաձգվել: Նա նշեց, որ այդտեղ նախատեսված է խոշոր ներդրումային ծրագիր,  հաշվի առնելով, որ պետք է կառուցվի դպրոց, մանկապարտեզ եւ մարզական կոմպլեքս, այգու շինարարությունը չի սկսվել, քանի որ այն կավերվեր: «Հուսով ենք, որ արդեն այս տարի կմեկնարկի դպրոցի, մանկապարտեզի եւ սպրոտկոմպլեքսի շինարարությունը, որից հետո արդեն կկառուցենք նաև այգին: Եթե այգին կառուցեինք, ապա վերոնշյալ շինարարության ժամանակ այն կարող էր ուղղակի ավերվել և ստիպված պետք է լինեինք կրկնակի աշխատանք իրականացնել, ինչը, համոզված եմ, ցանկալի չէ ոչ մի պարագայում»,-ասաց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարի այս ժամանակ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ այդ տարածքում պուրակի կառուցումը նախատեսվում է ավարտել 2014թ. սեպտեմբերին, իսկ մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին:

Տպել
Ամենաշատ