Թուրքիայում շարունակվում են հայերի «թաքցրած» գանձերը փնտրողների արկածները։ Այս անգամ էլ երկու հոգի Սաքարյա նահանգի Սողութլուի շրջանի հայկական գերեզմանոցում սկսել են փորել՝ գանձ գտնելու հույսով։
Քաղաքացիների ահազանգի հիման վրա ժամանած ժանդարմերիայի ջոկատները հանցանքի վայրում բռնել են նրանց եւ հարցաքննության նպատակով բերման ենթարկել ժանդարմերիայի վարչություն։