News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ստուգում է շտապ օգնության բժիշկների մասնակցությամբ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի փաստերը։

Բազմահարկ շենքի մուտքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը հայտնաբերել էին բնակիչները։ Կադրերում երեւում է, թե ինչպես են ծեծված երիտասարդին օգնելու համար ժամանած բժիշկները նրան քարշ տալիս գետնի  վրայով՝ չնայած այն հանգամանքին, որ շտապ օգնության մեքենայում կան պատգարակներ։ Այնուհետեւ տուժածին տանում են աստիճանների վրայով եւ վայր նետում թաց ասֆալտի վրա։ Երիտասարդը որոշ ժամանակ մնում է այդ վիճակում, իսկ քիչ հետո նրան նույն անփութությամբ տեղավորում են շտապ օգնության մեքենայի մեջ։ Տեսնելով տեսագրությունը՝ հարեւաններն ու տուժածի հարազատները բողոք են ներկայացրել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է ՆՏՎ-ն։

Տուժածը պետերբուրգցի Դենիս Կոլպիկովը, որին մուտքի մոտ ծեծել էին անհայտ անձինք։ Հիվանդանոցում երիտասարդը կոմայի մեջ էր հայտնվել, նրա մոտը ախտորոշվել էր ներքին հեմատոմա։ 3 օր անց նրա վիճակը կայունացել էր, եւ տուժածին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել էին պալատ։

Ոստիկանությունը պարզում է, թե շտապ օգնության որ բրիգադն է աշխատել այդ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ