News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված եզրակացության մեջ իրականությունը ներկայացվել է աղավաղված կերպով:

Մասնավորապես՝ ըստ ոստիկանությունից ստացված եզրակացության՝ հիշյալ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Հակոբ Գ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հոգնածության պատճառով քնել է ղեկին, որի հետեւանքով կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը եւ բախվել  ճամփեզրի մոտ կայանված «Վազ 2107» մակնիշի եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին:

Սակայն ըստ ապահովագրական ընկերության` իրականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Հակոբ Գ.-ն, այլ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ հանդիսացող նրա եղբայրը:

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ