News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երկիր մոլորակի ամենատարեց կինը՝ 1898թ. մարտի 5-ին ծնված Միսաո Օկավան, այսօր նախօրոք  նշել է իր 117-րդ ամյակը։ Այս մասին գրում է BBC News-ը։

Ծննդյան տոնը կինը նշել է մարտի 4-ին՝ մեկ օր շուտ, Օսակայում գտնվող ծերանոցում, որտեղ նա հիմա ապրում է։ Ինչն է եղել կնոջ այս որոշման պատճառը, հայտնի չէ, գրում է Lenta-ն։

Օկավան հայտնել է, որ 117-ամյակը այնքան էլ մեծ տարիք չի համարում։ Հաստատության բժիշկները վստահեցնում են, որ վերջին շրջանում կնոջ լսողությունը վատացել է, եւ  նա սկսել է ավելի դանդաղ տեղաշարժվել, սակայն շարունակում է պահպանել առողջ դատողությունը ։

Օկավան ունի 2 դուստր, 1 որդի, 4 թոռ եւ 6 ծոռ։ 2013թ. նա գրանցվել էր Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես Երկիր մոլորակի վրա ապրող ամենաերկարակյաց բնակիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ