News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Աբինսկ քաղաքում դատարանը ծայրահեղական է ճանաչել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Աբինսկ քաղաքում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը ճանաչել ծայրահեղական, լուծարել եւ հեռացնել այն իրավաբանական անձանց պետական գրանցամատյաններից, իսկ կազմակերպության գույքը հանձնել պետությանը»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Նշվում է գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել «Մարդկությունը Աստծուն փնտրելիս», «Ի՞նչ է իրականում ուսուցանում Աստվածաշունչը» եւ «Աստվածաշունչ. Մարդու՞, թե՞ Աստծու խոսք» գրքերի տարածումը, որոնք ընդգրկված են ծայրահեղական գրականության ցուցակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ