News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» կարող է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Այս մասին մարտի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով մարտի 5-ի կուսակցության արտահերթ համագումարը:

Ամեն դեպքում, ըստ նրա, կուսակցությունը կտրուկ դեմ է ցնցումներին եւ մայդաններին: Դրանք երկիրը տասնյակ տարով հետ կտանեն, իսկ նման բան իր վրա վերցնելու իրավունք ոչ ոք չունի: «Հենց դրանով էր պայմանավորված կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը (փետրվարի 20-ի խոշոր ցույցը չեղյալ հայտարարելու մասին - խմբ.): Կարծում եմ՝ դա հասկանում է նաեւ մեր ժողովուրդը»,- հայտարարեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Մելքումյանը նաեւ հայտարարել էր, որ Ծառուկյանն արտահերթ համագումարի ժամանակ հրաժարվելու է կուսակցության ղեկավարի պաշտոնից: Մելքումյանի կարծիքով, կուսակցության նոր նախագահ է ընտրվելու ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից հեռանալու մասին եւ իրեն այլընտրանքային ուժ հռչակեց: Վերջին տարվա ընթացքում ԲՀԿ-ի գործողությունները (համենայն դեպս՝ հանրային) դե-ֆակտո ընդդիմադիր էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ