News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարդու ցածր ինքնագնահատականն ազդում է ոչ միայն կյանքի որակի վրա ընդհանրապես, այլեւ երկրորդ կեսի հետ փոխհարաբերություններում: Նման եզրակացության են հանգել Վաթերլոյի համալսարանի գիտնականները:

Ըստ Informing-ի, ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ վստահ չեն, որ պետք են իրենց երկրորդ կեսին: Խնդիրներից խուսափելու համար նման մարդիկ ձգտում են մտերիմ զրույցներ չունենալ, չեն փորձում կիսել իրենց մտքերն ու ցանկությունները: Դա կարող է խիստ բացասաբար անդրադառնալ հարաբերությունների վրա:

Հոգեբանները, ամեն դեպքում, խորհուրդ են տալիս չներփակվել, այլ բացվել զուգընկերոջ առջեւ: Դրա համար հարկավոր է հասկանալ, թե երբեմն որքան անհասկանալի կարող է լինել լռությունը եւ հարաբերություններում առկա խնդիրները քննարկելու ցանկության բացակայությունը:

Գիտնականները ցանկանում են պարզել, թե ինքնագնահատականի բարձրացման ուղղությամբ աշխատելը որքանով կօգնի զուգընկերներին բաց լինել միմյանց հանդեպ, հետեւաբար՝ նաեւ երջանիկ ամուսնության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ