«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց մարտի 4-ին արձակված կրակոցների առթիվ հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (2 եւ ավելի անձնաց սպանություն ) եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք կրելը) հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոտիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ 2 երիտասարդներին իրենց մոտ տեղափոխել են արդեն հրազենային վնասվածքներից մահացած վիճակում։ Նախնական տեղեկություններով մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am