News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից եւս մեկը՝ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը։  ինքնաբացարկ է հայտարարել: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ մնացել է միայն մեկ թեկնածու՝ Արմավիրի գործող քաղաքապետ, Ռուբեն Հայրապետյանի խնամի Ռուբեն Խլղաթյանը

Ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը, քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Ի դեպ, ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18-ը: Նախընտրական քարոզչությունը անց է կացվելու փետրվարի 25-ից մարտի 13-ը, իսկ ընտրությունները կայանալու են մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հայտարարել էր, թե դաշտը բաց է թողնում եւ ոչ մեկին չի սատարելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ