News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եզիազարյանը՝ մարտի 4-ին խորհրդարանում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում» փոփոխության նախագիծը։

Մասնավորապես հստակեցվում է ՀՀ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն տալու հնարավորությունը, եթե նրա ծնողները չունեն քաղաքացիություն կամ իրենց երկրի օրենսդրության համաձայն՝  չեն կարող երեխային տալ իրենց օտարերկրյա քաղաքացիությունը։  Քաղաքացիության պարզեցված կարգը նախատեսված է նաեւ  Հայաստանում ապրող փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար։

Բացի այդ, կպարզեցվի նաեւ ՀՀ քաղաքացիության վերականգման գործընթացը այն անձանց համար, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից այլ պետության քաղաքացի դառնալու համար, սակայն չեն կարողացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ