News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեն նետել մարդկանց մնացորդները, անգամ եթե հարազատները չեն վճարել աճյունները հոգ տանելու համար, սազական չէ հայ հասարակությանը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝  «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի քննարկման ժամանակ։

Իր հերթին արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշել է, որ եթե 15 տարին լրանալուց հետո գերեզմանատեղի համար պայմանագիրը չի վերակնքվում, դին կարող են ողջակիզել, իսկ աճյունասափորը պահել։

«Այո, բայց եթե եւս 5 տարի անց սափորի պահելու տեղի համար չվճարեն, այն կարող են պարզապես դեն նետել։ Ներողություն, որ այդպես ուղիղ ասում եմ, բայց դե հենց այդպես է։ Միգոցե ազգականը արտերկիր է մեկնել, գործերը լավ չեն, եւ նա կարողացել է վերադառնալ ոչ թե 15, այլ 20 տարի հետո։ Գալիս է, իսկ գերեզմանոցում իր հարազատի դին չկա։ Ինչպե՞ս հասկանալ»,- նշել է Մարգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ