News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր՝ մարտի 4-ին, հնչած կրակոցների հետեւանքով մահացած Լեւոն Ղազարյանը՝ «Երրորդմասցի Լյովիկը», Հայաստանի թիավարության ֆեդերացիայի համանախագահն էր: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Հայաստանի թիավարության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Հրաչիկ Խուդոյանը:

Նրա խոսքով՝ «Երրորդմասցի Լյովիկը» սիրել է զբաղվել թիավարությամբ, հաճախ է այցելել ֆեդերացիա, մասնակցել մարզումներին որպես մարզիչ, ֆինանսապես օգնել է ֆեդերացիային։ Հաշվի առնելով այս ամենը՝ Հրաչիկ Խուդոյանն ինքն է «Երրորդմասցի Լյովիկին» առաջարկել իր փոխարեն զբաղեցնել նախագահի պաշտոնը։

«Ես այդ ժամանակ ֆեդերացիայի նախագահն էի եւ պատրաստվում էի հրաժարական տալ, քանի որ չունեմ այն հնարավորությունները, որ ֆինանսապես օգնեմ ֆեդերացիային: Իսկ Լյովիկն ուներ եւ կարող էր օգնել ֆեդերացիային, մարզիկներին, մարզաձեւին զարգանալ: Նրան դիմեցինք, եւ նա մեծ սիրով համաձայնվեց»,- ասաց Հրաչիկ Խուդոյանը։

Հրաչիկ Խուդոյանի խոսքով՝ «Երրորդմասցի Լյովիկին» իրենք ծանոթացրել են ՀԱՕԿ-ի նախագահության հետ, ներկայացրել են Սպորտի նախարարությանը եւ ֆեդերացիայի նախագահի ընտրություն անցկացրել, ինչի արդյունքում «Երրորդմասցի Լյովիկը» մեկ այլ թեկնածուի հետ ընտրվել է համանախագահ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ