News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Անգլիական Օքսֆորդշիր կոմսության բնակիչ Լյուք Բերիիին 2014թ. օգոստոսին Facebook-ում տեղադրած տեսահոլովակի պատճառով արգելել են 5 տարվա ընթացքում ձուկ պահել։ Այս մասին գրում է The Banbury Guardian-ը։ Հոլովակում Բերին ոսկեգույն ձկնիկ է կուլ տալիս եւ վրայից ալկոհոլ խմում։

Օքսֆորդի մագիստրոսների դատարանը 26-ամյա երիտասարդին 120-ժամյա հասարակական աշխատանքների էր դատապարտել եւ տուգանել 768 դոլարով։ Դատական նիստի ժամանակ բրիտանացին հայտարարել էր, որ ձուկը կուլ է տվել Neknominate խաղի շրջանակներում, որի կանոնների համաձայն՝ մասնակիցը պետք է ալկոհոլ խմի եւ դրան զուգահեռ մի հնարք կատարի։ Դրանից հետո տեսահոլովակը պետք է տեղադրի սոցիալական ցանցում եւ էստաֆետը փոխանցի հաջորդին, տեղեկացնում է Lenta-ն։

Բերիի դեմ դատական հայց էր ներկայացրել Կենդանիների պաշտպանության թագավորական ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ