Արագածոտնի մարզում այսօր՝ մարտի 5-ին, ժամը 08:00-ի սահմաններում, վթարի են ենթարկվել ՊՆ աշխատակիցներ: NEWS.am-ին ոստիկանությունից հաստատեցին, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Զիլ» եւ «Վազ 2106» մեքենաները: Վթարի հետեւանքով 2 վարորդները եւ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, վիրավորներից Ա. Անտոնյանը պայմանագրային զինծառայող է, իսկ Հ. Խաչատրյանը նույնպես աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում: