News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսական տնտեսության դանդաղ աճը բացասաբար է անդրադառնում հարեւան երկրների վրա։ Այս մասին ասված է Fitch միջազգային վարկանիշային գործակալության հայտարարության մեջ։

Վերլուծաբանների կարծիքով՝ իր վրա շոկային էֆեկտ է զգում Հայաստանի տնտեսությունը, իսկ նավթի գնի անկումը ուժեղացնում է բացասական հետեւանքներըը Ղազախստանի եւ Ադրբեջանի վրա։

Ռուսական տնտեսության կրճատումը անմիջական ազդեցություն է ունենում ԱՊՀ երկրների վրա, որոնց հետ Ռուսաստանը սերտ առեւտրայիյն հարաբերություններ ունի, միջազգային հաշվարկներ է վարում եւ փոխանակում է ներդրումների հոսքը։ Կողմնակիորեն ռուբլու անկումը տարածաշրջանում փոխարժեքի տատանումների հիմնական գործոններից էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ