News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար կարեւոր է պարբերաբար լինել Ազատության հրապարակում: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջազգային հարցերի եւ անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա համոզմամբ՝ այս պահին Հայաստանի ընդդիմադիր դաշտում վակուում է առաջացել: «Ոչ մի ուժ չի զբաղեցնում այդ դաշտը: Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում պարզապես շտապեց հայտարարել, որ ինքը զբաղեցնում է այդ դաշտը, բայց դա ոչինչ չի նշանակում, առավել եւս, հաշվի առնելով նրա արկածները ոչ իշխանականների ճամբարում: Ոչ ոք նրան չի հավատա»,-ասել է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ կարող է բլեֆ լինել, բայց եթե դրան չեն հետեւում քաղաքական բովանդակության իրական քայլեր, որոշ ժամանակ անց բանը հասնում է իմաստազուրկ քայլերին: «Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր դաշտում այլեւս չունի ոչ զինակիցներ, ոչ դաշնակիցներ: Նրա առջեւ խնդիր է դրված 2017-ի խորհրդրարանական ընտրություններում հաղթահարել 5-տոկոսանոց շեմը, բայց չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի»,-ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:

Փորձագետը նաեւ հավելել , որ վերջին հանրահավաքում ՀԱԿ-ը հերթական անգամ այրեց կամուրջներն այն ուժերի հետ, որոնք կարող էին նրա հետ որոշակի համագործակցության գնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ