News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բնության նկատմամբ իրենց վերաբերմունքում բելառուսները եվրոպական դիրքորոշում ունեն, իսկ ռուսների մոտ այդ ընկալումը խեղաթյուրվել է թաթար-մոնղոլական արշավանքներից ի վեր: Այս մասին հայտարարել է «Մաշինա վրեմենի» ռոք խմբի անդամ, հայտնի երգիչ Անդրեյ Մակարեւիչը «Լինենք բելառուսներ» կայքին տված հարցազրույցում:

Խոսելով ռուսների ու բելառուսների տարբերությունների մասին նա, մասնավորապես, ասել է. «Իհարկե, տարբերություն կա, անգամ բնության նկատմամբ վերաբերմունքում: Ձեզ մոտ այդ վերաբերմունքը եվրոպական է, մեզ մոտ՝ քոչվորների կողմից խեղաթյուրված: Քոչվորները սովոր էին չփացնել ամեն ինչ, որովհետեւ մի տեղ չէին նստում: Նրանք վաղը կշարունակեն իրենց ճանապարհը: Կարելի է հոգ չտանել մաքրության մասին: Կասկածում եմ, որ ռուսների մոտ դա մնացել է թաթարական արշավանքներից հետո»,-ասել է Մակարեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ