News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն էլեկտրոնային փոստից չի օգտվում, քանի որ կարող է նամակ ուղարկել, որի մասին հետագայում կզղջա: Այս մասին նա տեղեկացրել է լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության հետ կապված սկանդալը:

Հանրությանը հայտնի էր դարձել, որ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում աշխատելու ամբողջ ընթացքում գործնական նամակագրությունն իրականացրել է անձնական փոստից: Նման գործողությունները կարող էին խախտել դաշնային օրենքով սահմանված պահանջները:

«Ես էլեկտրոնային փոստով ընդհանրապես նամակներ չեմ ուղարկում: Ես մարդիկ ունեմ, որոնց խնդրում եմ e-mail գրել: Գիտեք, ես ամենահանգիստ եւ զուսպ մարդը չեմ: Վախենում եմ, որ կարող եմ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել, որը հետագայում կցանկանայի ուղարկած չլինել»,- Մաքքեյնի խոսքերն է մեջբերում Business Insider-ը:

Ավելի վաղ Քլինթոնը հայտարարել էր, որ դիմել է պետքարտուղարությանը՝ խնդրելով հրապարակել իր անձնական փոստից ծառայողական նամակագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ