News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ բարեկամության եւ նույնական արժեքների վրա խարսխված հայ-սլովակական հարաբերություններն ամուր հիմք են հանդիսանում փոխշահավետ համագործակության զարգացման համար:

Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում հարաբերությունների ընդլայնմանն ու համագործակցության խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Պրիպուտենն ասաց, որ Սլովակիայում նույնպես մեծ կարեւորություն են տալիս երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Նա վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Զրուցակիցները քննարկեցին հայ-սլովակական հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում իրականացվող համագործակցությունը եւ նախատեսվող համատեղ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ