News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում բացահայտվել են պետական դավաճանության գործի մանրամասները, որի համար ռուս ոստիկան Ռոման Ուշակովը  դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դատապարտյալը ԿՀՎ-ին էր հանձնել ՌԴ ՆԳՆ հեռագրի կոդը։ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նա օգտվել է քարե թաքստոցից։

«Ամերիկյան հատուկ ծառայությունները քարի տեսքով թաքստոց էին պատրաստել եւ նրան տեղյակ պահել, թե ինչպես նա կարող է գտնել այդ քարը։ Ուշակովին ձերբակալել էին այն պահին, երբ նա լապտերով գնացել էր անհրաժեշտ քարը գտնելու»,- հայտարարել է դատախազը դատավճռից հետո։

Թաքստոցում ռուսական ծառայությունները գտել էին 37 հազար եվրո եւ ԿՀՎ շնորհակալական նամակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ