News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին աշխատանքային այցելությամբ ‪‎Երուսաղեմ ժամանած‪ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունեց Իսրայելի նախագահ Ռեուվեն ‪‎Ռիվլինը։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարեւորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Նախագահ Ռիվլինը եւ նախարար ‪‎Նալբանդյանը կարեւորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ բանագավառներում։

Հանդիպմանը կողմերը համաձայնեցին, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ