News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներում ճանապարհային ամենաթողությունը վաղուց նորություն չէ, եւ տարբեր խախտումներով, խուլիգանություններով եւ «քյալլագյոզություններով» մայրաքաղաքի բնակիչներին արդեն չես զարմացնի։

Սակայն կան պահեր, երբ նույնիսկ խցանումներում ամրացած երեւանցիների համբերության բաժակը սպառնում է լցվել։ 

Երեւանի ամենածանրաբեռնված երակներից մեկը՝ Արշակունյաց պողոտան, երեկոյան ժամերին 70 կմ/ժ թույլատրելի արագությամբ մայրուղուց վերածվում է դանդաղ շարժվող մեքենաների հոսքի։

Հատկապես զարմանք եւ զայրույթ են առաջ բերում  որոշ քաղաքացիների արարքները, որոնք ոչ թե նպաստում, այլ պարզապես առաջացնում են մի քանի կմ ձգվող այդ հսկա խցանումները։

Նրանք, ում հաջողվեց ի վերջո կեսժամյա խցանումից հետո հասնել «Երկրապահ» կամավորների միություն, կարող էին նկատել շենքի մոտ կուտակված սեւ ամենագնացները, որոնցից մեկը՝ «Նիսան Արմադան» ուղղակի փակել էր պողոտան։ 

Թե ում են պատկանում այդ մեքենաները, եւ ինչ նպատակով են հավաքվել, կարելի է գլխի ընկնել։ Բայց այն, թե ինչպիսի ակնհայտ արհամարհական վերաբերմունքով էր այդ մեքենան կայանել ուղիղ պողոտայի մեջտեղում, շատ  բան է ասում։ 

Խցանման մեջ կանգնած էր նաեւ «շտապ օգնության» մեքենան, եւ չկար ոչ մի ճանապարհային ոստիկանության մեքենա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ