News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտական Մինուֆիա շրջանից զույգն իր հարսանիքին կրկնօրինակել է «Իսլամական պետության» զինյալներին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Փեսացուն ընկերներին համոզել է դիմակներ հագնել եւ, ջիհադականներին ընդօրինակելով, «գերեվարել» արարողության մասնակիցներին: Տղամարդիկ ներխուժել են սրահ եւ դանակով սպառնալով՝ նորապսակներին ստիպել մտնել վանդակն ու պարել այնտեղ:

Ըստ Lenta-ի, ներկաների մեծ մասը պարի ընթացքում հասկացել է, որ այդ ամենը կատակ է, սակայն ոմանք մինչեւ վերջ կարծել են, որ գերի են ընկել իսլամականներին:

Կատակի մասին տեղյակ են եղել միայն փեսացուն, նրա մտերիմ ընկերներն ու լուսանկարիչը: Սակայն հարսնացուին զգուշացրել են, որ արարողությունից պետք է արտասովոր անակնկալ սպասել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ