Փրկարար ծառայությունը մարտի 5-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 9ա շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Մ.-ի բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերել են Ս.Մ.-ի (ծնվ. 1945թ.) դին: