News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինգուշիայի ղեկավար Յունուս Բեկ Եվկուրովը հայտարարել է, որ մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պաշտոնյաներին ստուգել ստի դետեկտորի միջոցով: Այս մասին նա գրել թե Facebook-ի իր էջում:

«Սկզբում ստի դետեկտորով ստուգում կանցնեն նախարարությունների ու գերատեսչությունների տասնյակ ղեկավարներ, որոնք պաշտոններ են զբաղեցնում կոռուպցիոն ռիսկեր պարունակող հաստատություններում: Կոռուպցիածին պաշտոնների ցանկը մշակվել է հանրապետության կառավարությունում»,-ասված է հաղորդագրությունում:

Եվկուրովը հավելել է, որ այն հաջողություն ունենալու դեպքում, ստուգում կանցնեն նաեւ պետական կառույցներում պաշտոնների հավակնություն ունեցողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ