News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Coca-Cola-ն ներողություն է խնդրել Գերմանիայում Fanta-ի գովազդի համար այն բանից հետո, երբ ընկերությանը մեղադրել են Fanta-ի գովազդի ժամանակ նացիստական ռեժիմի անունը դիտավորյալ բաց թողնելու համար։ Նշենք, որ Fanta-ն հայտնագործելու տարիներին Գերմանիայում իշխանությունը պատկանում էր նացիստներին։  Այս մասին գրում է CBS News-ը։

«Հին եւ  բարի ժամանակներ» անունը կրող գովազդը նկարահանվել էր Fanta-ի հայտնագործման 75-ամյակի կապակցությամբ։ Գովազդային հոլովակը պատմում է, որ 1940-ական թթ. Գերմանիայում հնարավոր չէր Coca-Cola արտադրել, քանի որ հակահիտլերյան կոալիցիան արգելել էր դա, տեղեկացնում է Gazeta-ն։

Coca-Cola-ի գործարանում աշխատող գերմանացիները եղած բաղադրատոմսով ստեղծեցին մի խմիչք, որը դարձավ այսօրվա Fanta-ի նախատիպը։

Գովազդը դժգոհություն է առաջ բերել այն պատճառով, որ նրա հեղինակները չեն հիշատակել Coca-Cola-ի արտադրման վրա դրված արգելքի պատճառը, այն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ ընդունած էմբարգոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ