News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայի բնակիչը 1.9 մլն իեն (15.8  հազար դոլար) է գտել իր գնած օգտագործած կահույքում։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը։

Մարտի սկզբին կինը օգտագործած կահույք էր գնել եւ տուն գալով՝ նրանում խոշոր գումար էր հայտնաբերել։  Կինը դիմել էր ոստիկանություն ու հայտնել գումարի մասին։ Ոստիկանները կարծում են, որ փողը կահույքի մեջ կարող էր մոռանալ նախկին տերը եւ սկսել են նրա որոնումները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ ճապոնական օրենսդրության՝ հայտնաբերած գումարը քաղաքացին պարտավոր է հանձնել ոստիկանությանը։ Եթե տերը չի հայտնվում, ապա քաղաքացին այդ դեպքում իրավունք ունի հավակնել այդ գումարին։ Փողերի յուրացումը պատժվում է օրենքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ