News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի ամբողջ տեսագրությունն առկա է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ գյուղապետարանի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 33-ամյա Արման Թադեւոսյանին մեքենա մոտենում, որի պատուհանից ինչ-որ անձինք մեկ-երկու բառ են ասում, այնուհետեւ կրակոցներ են հնչում: Տեսագրությունն առգրավվել է եւ այժմ որոնում են հանցագործությունը կատարած անձին կամ անձանց:

NEWS.am-ի հետ զրույցում Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը հայտնեց, որ վիրավորված Արման Թադեւոսյանը մարզիկ է, սակայն, այժմ զբաղվում է բիզնեսով:

«Հումորի մեծ զգացումով, հանգիստ տղա է: Դեպքի մանրամասները չգիտեմ, բայց Արմանը դեռ հիվանդանոցում է, բայց վիճակը նորմալ է»,- ասաց գյուղապետը:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից էլ հայտնեցին, որ Արման Թադեւոսյանի վրա կրակած անձին կամ անձանց դեռ չեն գտել:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 3-ին ժամը 13:00-ի սահմաններում 23-24 տարեկան մի երիտասարդ Պռոշյան գյուղի կենտրոնում կրակել է 33-ամյա Արման Թադեւոսյանի ուղղությամբ: Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ