News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտափորձի նախապատրաստական աշխատանքի ընթացքում ութոտնուկն ակվարիումում սելֆիի համար նկարահանումների ժամանակ տիրել է ֆոտոխցիկին եւ նկարահանել օպերատորին: Միջադեպի մասին գրել է Washington Post-ը:

Վերմոնտ նահանգի Միդլբերի նեյրոֆիզիոլոգիայի քոլեջը իր ռեժիսոր Բենջամին Սավարդին հանձնարարել է նկարահանել GoPro ութոտնուկին, որի հետ գիտնականներն աշխատում էին: Սավարդը ֆոտոխցիկը ջրակայուն պատյանով տեղադրել է ակվարիումի մեջ:

Սակայն սելֆիի համար կեցվածք ընդունելու փոխարեն ութոտնուկը վերցրել է խցիկն ու սկսել նկարահանել Սավարդին. ռեժիսորն ինքն է սկսել կեցվածք ընդունել: Ամեն դեպքում, կենդանին այդպես էլ չի հասկացել, թե ինչ է հայտնվել ակվարիուում եւ փորձել է ուտել խցիկը:

Ըստ Lenta-ի, լուսանկարները Սավարդը տեղադրել է Reddit-ում, որտեղ 2 օրվա ընթացքում դրանք 5 հազար մարդ է հավանել եւ 1400 մեկնաբանության արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ