News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս եկած պատգամավորների մասնակցությամբ գործարար պատգամավորների խումբ ստեղծելու մասին լուրերը առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աժ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ասաց, որ գործարար պատգամավորների խումբ ստեղծելու մասին որեւէ նախաձեռնություն իրենց հայտնի չէ:

Անդրադառնալով նման խումբ ստեղծելու մասին տեղեկություններին՝ Արագած Ախոյանը նշեց, որ դրանք ուղղակի խոսակցություններ են, հնարավոր է լինի կամ չլինի: ԲՀԿ-ից դուրս եկած մյուս պատգամավորը՝ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), մեզ հետ զրույցում ասաց, որ գործարար պատգամավորների խումբ ստեղծելու մասին ստույգ տեղեկություն չունի:

Ի դեպ, նշենք, որ պատգամավորական խումբ ստեղծելու կարգը սահմանվում է ԱԺ կանոնակարգ օրենքով: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի առնվազն 10 պատգամավորներ դիմեն ԱԺ նախագահին, հայտնեն ղեկավարի, տեղակալի անունները, խմբի անվանումը, այդ մասին ԱԺ նախագահը հայտարարի առաջիկա նիստում: Սակայն, խմբակցության անդամը չի կարող անդամագրվել որեւէ խմբի, ինչը նշանակում է, որ նման խումբ ստեղծելու համար այդ պատգամավորները պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից: Իսկ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դեպքում, եթե նրանք չեն ընտրվել մեծամասնական կարգով կամ համամասնական ցուցակի առաջին 3 հորիզոնականները չեն զբաղեցնում, ուրեմն կկորցնեն իրենց մանդատը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարել է նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:

Գագիկ Ծառուկյանն առաջարկել ԲՀԿ ղեկավարությունը վստահել Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս գրեթե միաձայն ընտրվել է ԲՀԿ վարչության նախագահ: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

Վերջին օրերի ընթացքում ԲՀԿ խմբակցության 36 անդամներից կուսակցությունից հեռացել են 7-ը, այս պահին ԲՀԿ խմբակցությունում կա 29 պատգամավոր:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ