News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը մարտի 5-ից մեկնել է արձակուրդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քաղաքապետարանից:

Նրանց խոսքով՝ Ղալումյանն արձակուրդից վերադառնալու է միայն մեկ ամիս անց: Թե ինչու է հենց ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի օրը Ղալումյանը մեկնել արձակուրդ, աշխատակիցները հայտնեցին, թե «արձակուրդ գնալու ժամանակն էր»:

Նրանք հայտնեցին նաեւ, որ դեռեւս տեղեկություն չկա՝ Իջեւանի քաղաքապետն էլ դուրս կգա կուսակությունից, թե ոչ:

Նշենք, որ երբ անցած տարվա աշնանը եռյակը հանրահավաք էր նախաձեռնել Իջեւանում, Վարդան Ղալումյանը ներկա չէր, մինչդեռ նրա մայրը՝ քաղաքի ավագ դպրոցի կազմակերպիչը, Իջեւանի Շատրվանների հրապարակ էր բերել դպրոցականների, ովքեր գոռում էին «այո, այո»:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս հայտարարությունից հետո Գյումրիի, Աբովյանի, Նոր Հաճնի եւ Բյուրեղավանի քաղաքապետերը կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ