News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի  որդուն՝ Հենրի Գեւորգյանին դեռեւս մեղադրանք չեն առաջադրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հանգուցյալ երգչուհու հարազատները՝ հերքելով ամերիկյան մամուլի տեղեկությունները, թե Հենրիին մեղադրանք է առաջադրվել

«Ամսի 11-ին է դատական նիստը լինելու, որի ժամանակ ամեն ինչ կպարզվի: Ամեն դեպքում նա չի կասկածվում սպանության մեջ, քանի որ տեսագրությունն առկա է, այնտեղ պարզ երեւում է, որ Հենրին մեքենայի ղեկին չի եղել: Այժմ Հենրիի միակ մեղքն այն է, որ մեքենան իրեն է պատկանում»,- ասացին հարազտաները:

Նրանց խոսքով՝ իրենք երբեք չեն իմացել, որ Հենրի Գեւորգյանը մասնակցում է նմանատիպ ավտոմրցարշավների:

Նշենք, որ Հենրի Գեւորգյանն ԱՄՆ-ում բնակվում է մորաքրոջ եւ քրոջ հետ:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոս Անջելեսում ապօրինի փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանը, մեկ այլ մեքենայի հետապնդելիս, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։ Վթարի հետեւանքով մահացել էին երկու երիտասարդ, իսկ մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գեւորգյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Հենրի Գեւորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Նրա խոսքով, մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երեւում է, որ Հենրի Գեւորգյանը մեկնարկի մրցավարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ