ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք» եւ «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներնմ այսուհետ հնարավորություն ունեն «Super զույգ» ծառայությունից օգտվելու ավելի մատչելի տարբերակով՝ 1 օրվա ակտիվացման համար վճարելով 200 դրամ՝ նախկին 250 դրամի փոխարեն:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1 ամբողջ օր անսահմանափակ ներցանցային զանգեր եւ ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ առաջարկող «Super զույգ» ծառայությունն այսուհետեւ հասանելի է նաեւ «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: