News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երկրորդ տարին անընդմեջ Գերմանիան համարվում է անշարժ գույքի առեւտրի աշխարհի ամենատարածված շուկան: Այս մասին ասված է CBRE միջազգային խորհրդատվական ընկերության հետազոտությունում:

Վերլուծաբանների տվյալներով, ռիթեյլերների 40%-ը պատրաստվում է 2015 թվականին այնտեղ խանութ բացել: «Գերմանիան շարունակում է համաշխարհային ռիթեյլերներին գրավել հիմնականում բարձր գնողունակությամբ ավելի քան 30 խոշոր քաղաքներ ներգրավելու հնարավորության շնորհից»,- ասված է հետազոտությունում:

Gazeta-ի փոխանցմամբ, Գերմանիային հետեւում են Մեծ Բրտիանիան (33%) եւ Ֆրանսիան (31%):

Ի տարբերություն հիմնական եվրոպական շուկաների, ռուսականը ներկայում համաշխարհային նոր ռիթեյլերների շրջանում առաջնահերթ նպատակ չի ներկայացնում՝ ռուբլու արժեզրկման, աշխարհաքաղաքական լարված իրավիճակի եւ սպառողական պահանջարկի նվազման պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ