News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում անօրինական ավտոմրցարշավի ժամանակ վրաերթի հետեւանքով երկու մարդու մահվան կապակցությամբ երկրորդ մարդն է ձերբակալվել: «KTLA» հեռուստաալիքի փոխանցմամբ, նրան մեղադրանք է առաջադրվել:

Ձերբակալվել է 38-ամյա Իրաել Վալենսուելան՝ Լոս Անջելեսից: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության եւ ավտոմայրուղում ավտոմրցարշավի մասնակցելու համար, որը հանգեցրել է բախման: Դատարանում Վալենսուելան իրեն մեղավոր չի ճանաչել: Նրան կասկածում են փետրվարի 26-ին կայացած մրցարշավի երկու մեքենաներից մեկի ղեկին լինելու մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հանգուցյալ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել անցյալ շաբաթ Լոս Անջելեսում անօրինական փողոցային մրցարշավի ժամանակ իր մեքենայով վրաերթի ենթարկելու արդյունքում երկու հոգու սպանելու եւ մեկին վիրավորելու մեջ: Հենրի Մայքլ Գեւորգյանին մեղադրում են սպանության եւ ավտոմայրուղում ավտոմրցարշավի մասնակցելու մեջ, որը հանգեցրել է բախման: Հաջորդ դատալսումը նշանակված է մարտի 11-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում Գեւորգյանին սպառնում է 33 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում նահանգի բանտում:

Նշենք, որ Հենրի Մայքլ Գեւորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Նրա խոսքով, մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երեւում է, որ Գեւորգյանը կանգնած է մեկնակետում գտնվող երկու մեքենաների մեջտեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ