News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւս դուրս եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր:

Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է հետեւյալը. «Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության եւ մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ Բարգավաճ Հայաստան կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների եւ ծրագրերի հետ եւ օգնեցինք իրեն եւ կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը եւ Գյումրին:

Մենք բոլոր առիթներն օգտագործել ենք պարոն Ծառուկյանին մեր երախտագիտությունը եւ պատրաստակամությունը հայտնելու համար: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին մեր համաքաղաքացիների տված քվեն թերեւս լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին մեր քաղաքի նկատմամբ ցուցաբերած տեւական հոգածության դիմաց: Մենք Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած ենք եղել անմնացորդ հավատով, վստահությամբ եւ նվիրումով Համաժողովրդական շարժման բոլոր փուլերում` պատրաստ ամեն ինչի եւ մինչեւ վերջ գնալու, իր կողքին մնալու վճռականությամբ:

Հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված նոր իրավիճակը ամենքիս համար լրջագույն մտորումների առիթ է: Գագիկ Ծառուկյանը, խուսափելով հնարավոր բախումներից եւ արյունահեղությունից, խաղաղության եւ կառուցողական գործողությունների կոչ արեց` դուրս գալով քաղաքական դաշտից: Ես ինքս էլ երբեւէ արյունահեղության կողմնակից չեմ եղել, որպես ասածիս հավաստում պետք է հիշեմ Գյումրու հունվարյան դեպքերը, երբ ամեն ինչ արեցի, որ գյումրեցու, հայ մարդու արյուն չթափվի:

Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաեւ ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետեւ հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն եւ հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգեւոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը:

Քննարկումներիս արդյունքում եմ հանգել որոշման. ես դուրս եմ գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ական գործընկերներիս հետ:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին անցած տարիների սերտ համագործակցության համար եւ շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նոր կարգավիճակում, որպես անկուսակցական պատգամավոր կշարունակեմ իմ գործունեությունը առավել մեծ ջանքով, եռանդով, դուխով ու թասիբով, կլինեմ գյումրեցիների կողքին: Իմ պատգամավորական աշխատանքում ինձ ուժ է տվել եւ կտա իմ կարգախոսը` իմ թիկունքին ժողովուրդն է : Աստված բոլորիս պահապան: Հարգանքով` Մարտուն Գրիգորյան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ