News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Համաշխարհային շուկայում նավթի գները դեկտեմբերից ի վեր առեւտրի բորսայում  գրանցած ամենացածր տատանումների ֆոնին վերջին 3 շաբաթվա մեջ առաջին անգամ «պլյուսով» են փակում սակարկությունները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գները Լոնդոնի ICE Futures բորսայում Երեւանի ժամանակով ժամը 15։34-ին աճել են 0.49 դոլարով եւ կազմել 60.97 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 0.09 դոլարով եւ կազմել 50.85 դոլար մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է «Ւնտերֆաքս»-ը։

Շաբաթվա սկզբից Brent  նավթի գնանշերի աճը կազմել է գրեթե 3 տոկոս, իսկ WTI տեսակինը՝ շուրջ 2 տոկոս։

Հինգշաբթի CBOE Crude Oil Volatility շուկայի տատանման ինդիկատորը եղել է 47.09 կետ, ինչը դեկտեմբերի 11-ից ի վեր նվազագույն ցուցանիշն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ