News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է մրցույթ «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար: Այս մասին հայտնում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը կենսաթոշակային տարիքի հետեւանքով այլեւս չի կարող պաշտոնավարել: Ինստիտուտի տնօրենի ընտրությանը մասնակցելու համար ինստիտուտի տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն համապատասխան բաժանմունքի բյուրոն, տվյալ ինստիտուտի գիտական անձնակազմը եւ տվյալ մասնագիտության գծով ՀՀ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու:

Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ պետք է համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական ուղղություններից մեկին: Թեկնածուների առաջադրման համար կարող են դիմել մինչեւ մարտի 18-ը:

Նշենք, որ տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը համարվում է փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։

Տպել
Ամենաշատ