News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արաբկիր» ԲԿ-ն հերքում է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որով   բժշկական հաստատությունը մեղադրվում է հիվանդին հեպատիտ C-ով վարակելու մեջ՝ անվանելով այն զրպարտանք։

Բժշկական կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում նշում է, որ տեղեկությունը տարածվել է՝ հիմնվելով հիվանդի հարազատների պնդումների վրա, ինչը հիմք չի կարող լինել նման մեղադրանքի համար։

Միևնույն ժամանակ, ԲԿ-ն տեղեկացնում է, որ «Արաբկիր» բժշկական համալիրը դեռևս 2000-ական թվականների սկզբից արտերկրյա գործընկերների հետ, մասնավորապես` Շվեյցարիայի, իրականացնում է ներհիվանդանոցային ինֆեկցիաներին ուղղված կանխարգելման ծրագիր:

«Բարձր մակարդակի վրա է դրված հակահամաճարակաբանական միջոցառումների իրականացումը, ինչպես նաև բոլոր վիրահատություններից և բաց միջամտություններից առաջ երկար տարիներ կատարվում են հեպատիտ C-ին և B-ին ուղղված հետազոտությունները` բացահայտելու և հետագա գործողությունները ճիշտ իրականացնելու համար: Բժշկական անձնակազմը ամբողջովին պատվաստված է հեպատիտ B վիրուսի դեմ, իսկ հեպատիտ C-ի պատվաստանյութ ոչ միայն ՀՀ-ում, այլև այլ երկրներում առայժմ չկա»,- ասվում է «Արաբկիր» ԲԿ-ի տնօրինության հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ